Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

«Վերածնվող Հայաստան»-ը պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ. Վահե Հակոբյան

«Վերածնվող Հայաստան»-ը պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ. Վահե Հակոբյան

Նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ, բացառությամբ՝ «Սասնա ծռերի»: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, այսօր արդեն  կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին է լինելու, քանի որ չի ընտրվելու:

Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում վերջին տարիներին սխալ տնտեսական քաղաքականություն  է վարվել, ինչի հետևանքով ունեցել ենք տնտեսական անկումներ: Նա այլ խնդիրներ ևս առանձնացրեց:

«Ունեցանք մեր պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը` տանուլ տված պատերազմ: Ինձ թվում է՝ դրա արձագանքները դեռ երկար ժամանակ կտեսնենք, և ինձ թվում է՝ ճիշտ հետևություններ կանենք: Արտաքին քաղաքականությունը տապալված է, ինչի արդյունքում հրահրվեց այդ պատերազմը և ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Իշխանությունը նաև կորոնավիրուսի դեմ պայքարն է տանուլ տվել»,- նշեց նորաստեղծ կուսակցության հիմնադիրը:

Վահե Հակոբյանը փակագծեր բացեց, թե ինչու է կուսակցությունն այդպես անվանակոչել: «Իմ համոզմամբ՝ այսօր Հայաստանը կարիք ունի վերածնունդի, ընդ որում բոլոր ոլորտներում` բանակ, տնտեսություն, կրթություն: Մեր կարգախոսն է՝ «Անվտանգություն, արդարություն և աշխատանք: Պատահական  չէ, որ անվտանգությունը դրել ենք առաջին տեղում, քանի որ առանց անվտանգության, հնարավոր չէ ոչինչ»,- ներկայացրեց նա:

Նկատենք, որ Սյունիքի նախկին մարզպետի կուսակցությանն անդամակցում են մարզի ներկայիս ՀՀԿ-ական համայնքապետերի մեծ մասը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+