Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին. Փաշինյան

Ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին. Փաշինյան

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արագածոտնի մարզում է: Համայնքային այցերի շրջանակում նա հանդիպում-քննարկումներ է անցկացնում մարզի բնակիչների հետ:

Վարչապետն այցելել է Նոր Եդեսիա համայնք։ Խոսելով մարզում կուտակված խնդիրների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ մարզում վարելահողերի մեծ մասն անմշակ է մնացել, քանի որ ոռոգման ջուր չկա:

Ըստ Փաշինյանի՝ այս խնդիրներն արդյունքն են այն ամենի, որ 30 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:

Նա ընդգծել է՝ հիմա շատ կարևոր է, որ կոնկրետ հարցերի պատասխաններ տրվեն:

 «Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին՝ ի՞նչ ենք արել 30 տարվա ընթացքում: Այդ ճանապարհի առանձնահատկություններից մեկն  էլ եղել է այն, որ ժողովուրդը և նրա իրավունքն օտարված են եղել, և ժողովրդի իրավունքն օտարվել է ԼՂ հարցի շահարկումով և ԼՂՀ հարցի խաղարկումով:  Շատ կարևոր է հասկանալ,  թե մենք 30 տարվա որ հատվածում ենք ջանքեր գործադրել, որպեսզի հզոր բանակ ունենանք, որ հատվածում ջանք չենք գործադրել, և այդ ջանքերն այլ խնդիրների լուծմանն են ուղղված եղել»,- նկատեց գործադիրի ղեկավարը:

Փաշինյանի խոսքերով՝ այն ուժերը, որոնք Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, հիմա էլ այդ մարդիկ փորձում են նույն պատմությունը կրկնել:

Նիկոլ Փաշինյանն ասել է՝  եկել է հավաստիացնելու, որ դա նրանց թույլ չեն տալու: 

Հիշեցնենք, որ վարչապետն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է մի շարք համայնքներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+