Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:22

Այգեշատում գազալցակայանի տիրոջ որդին դանակահարել է աշխատակցին․ հանցագործությունը բացահայտվել է

Այգեշատում գազալցակայանի տիրոջ որդին դանակահարել է աշխատակցին․ հանցագործությունը բացահայտվել է

Մարտի 14-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում դանակահարություն էր եղել: Հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ժամը 15-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ որովայնի կտրած-ծակած վերքով 26-ամյա մի երիտասարդ է տեղափոխվել բժշկական կենտրոն. հաղորդում են ոստիկանությունից:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն արձանագրեցին, որ տուժողը Այգեշատում էր վնասվածք ստացել։ Սակայն նրանից կատարվածի հանգամանքները պարզելն անհնար էր. ի վիճակի չէր բացատրություն տալու։

Բժշկի հետ զրուցելուց հետո իրավապահները մեկնեցին Այգեշատ։ Պարզվեց՝ դեպքը գյուղի բենզալցակայանում էր եղել։ Վնասվածք ստացողն այնտեղ էր աշխատում։ Ավելի ուշ, դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզ դարձավ նաև, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր բենզալցակայանի տիրոջ 32-ամյա որդին։

Կասկածվողը Երևանում էր բնակվում։

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին նա ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվեց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+