ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է.
«Հարգելի ԱԱԾ, ձեր դրսևորած անգործության հետևանքով դեռևս ազատության մեջ գտնվող փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի հանձնարարությամբ այս անգամ էլ քննչական կոմիտե է կանչվել Ռուբեն Հայրապետյանի 82-ամյա հիվանդ հայրը… …բառեր չեմ գտնում ձեզ բնորոշելու համար… դուք ի՞նչ նյութից եք պատրաստված…
Հետգրություն. դեռ սպասում եմ քննչական կոմիտեի պարզաբանումներին, թե ում ուղղորդմամբ է քննիչը ներգրավվել աննա վարդապետյանի հանցախումբ…»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Տեսանյութում երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







