Նիկոլ Փաշինյանը կաշխատի վարչապետի պաշտոնում մինչև Ազգային ժողովի հունիսի 20-ի ընտրությունները:
Այս մասին մարտի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Այլ սցենարներ չեն քննարկվել: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այն է՝ 2021 թվականի հունիսի 20-ը: Այս մասին նա հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից և Էդմոն Մարուքյանի հետ հեռախոսազրույցից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






