Հայաստանի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը մրցանակային տեղեր են գրավել Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի արտոնագրված օլիմպիական մրցաշարի եզրափակչում, որն ընթանում է Հունգարիայի մայրաքաղաքում:
57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Եվրոպայի 2019 թ.-ի չեմպիոնը պայքարն ավարտեց 10:0 հաշվով:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Հարությունյանը հաղթեց բելառուս Վլադիսլավ Անդրեևին, մեկնարկային մենամարտում հաղթեց բուլղարացի Ուլադիսլաու Անդրեյին, իսկ քառորդ եզրափակչում՝ վրացի Բեկու Բուժիաշվիլիին: Եզրափակչում Արսենը կհանդիպի մեկ այլ բուլղարացու՝ Գեորգի Վալենտինովին:
Իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը՝ մինչև 65 կգ քաշային կարգում, կիսաեզրափակիչներում ապացուցեց իր առավելությունը լեհ Մահոմեդմուրադ Հաջիևի նկատմամբ:
Պայքարն ավարտվեց 4:2 հաշվով: Ավելի վաղ՝ որակավորման փուլում, Թևանյանը հաղթել էր բելառուս Վլադիմիր Դուբովին, 1/8 եզրափակչում՝ Դուբովի համերկրացի Նուրգուն Սկրյաբինին:
Մրցաշարի 1/4-ում վրացի Վլադիմեր Խինչիգաշվիլին պարտվեց Թևանյանին: Ըստ Bookmaker Ratings ինտերնետային հրատարակության, հայ ըմբիշների հաջող ելույթը նրանց ապահովել է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հրապարակվել է գովազդի հրապարակման իրավունքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







