Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը Մոսկվան որակում է որպես ինքնիշխան պետության ներքին գործը:
Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Մարտի 18-ին Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Այս ամսաթիվը համապատասխանում է ընդդիմադիր շատ կուսակցությունների ցանկությանը, որոնք արդեն մտադրվել են մասնակցել ընտրություններին:
Սակայն, ըստ սահմանադրության, ընտրություններ անցկացնելու համար խորհրդարանը պետք է վերացնի ռազմական դրությունը և լուծարվի, իսկ վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Ընտրությունների օրը հայտարարում է Հայաստանի ԿԸՀ-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






