Հայազգի 21-ամյա գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանն այս տարի բաց կթողնի գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա մարտի 24-28-ը Ստոկհոլմում:
Մարզուհու անունը հայտարարվել է մասնակիցների ցուցակում, սակայն միկրոտրավմայի պատճառով նա 2022 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի որակավորման կարգավիճակ ստացած մրցույթին չի մասնակցի։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Գալուստյանը հայտարարել է նաև, որ վնասվածքը բուժելուց հետո մտադիր է հանդես գալ ռուսական մրցումներում, եթե, իհարկե, նման հնարավորություն լինի: Անաստասիա Գալուստյանը Հայաստանի եռակի չեմպիոն է և մեր գեղասահքի ազգային հավաքականի առաջատարը:
Հիշեցնենք, որ գեղասահքի 2021 թվականի աշխարհի առաջնությունում մի քանի անվանակարգ կա․ տղամարդկանց և կանանց մենասահք, զուգասահք և պարեր՝ սառույցի վրա։
Նշենք, որ տղամարդկանց մենասահքում աշխարհի գործող չեմպիոնն ամերիկացի Նեյթան Չենն է։ Կանանց մենասահքում չեմպիոն է ռուս Ալինա Զագիտովան, զուգախաղում՝ Չինաստանի ներկայացուցիչներ Սույ Վենցզինն ու Հան Ցունը։ Սառույցի վրա պարեր անվանակարգում գործող չեմպիոնները ֆրանսիացի Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնն են:
Աղբյուր՝ «Բուքմեյքերների վարկանիշ»։
«Բուքմեյքերների վարկանիշ»-ը կայք է, որտեղ հրապարակվում են սպորտային նորություններ։ Բացի այդ, կայքում փորձագետների կողմից ամեն օր կանխատեսումներ են հրապարակվում։
«Բուքմեյքերների վարկանիշ»-ի մասին կարծիքները կարդացեք մասնագիտացված ռեսուրսներում: Հրապարակվել է գովազդի հրապարակման իրավունքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







