Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:40

Զինհաշմանդամների համար անկախ կյանքի կենտրոններ կստեղծվեն․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը։  

«Զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանք վարելու կարողություն»,-նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ նպատակը հաշմանդամություն ունեցող զինվորների խնդիրները  նվազագույնի հասցնելն է։ 

«Մշակվել են ծրագրեր՝ ուղղված զինվորական հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման և անկախ կյանքի բարելավմանը։ Առկա իրավիճակում պետության առաջ ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։ Նախատեսվում է անկախ կյանքի կենտրոններ ստեղծել, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Կլինի նաև անձնական օգնականի ծառայություն, ինչպես նաև կարիերայի պլանավորման ծառայություններ։ Այդ կենտրոնները սկզբնական փուլում նախատեսվում է ստեղծել 6 մարզերում»,-ասաց նա։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց պրոթեզավորման գործընթացի մասին։ Ի պատասխան՝ Մ․ Առաքելյանը նշեց, որ առաջին փուլն արդեն ամփոփել են։

«Կարիքների համալիր գնահատում է իրականացվել։ Կառավարության որոշման համաձայն՝ կարիքների գնահատման մեջ որդեգրել էինք մի սկզբունք, որ որևէ գնային սահմանափակում չի ինելու։ Յուրաքանչյուր անձ կունենա այն պրոթեզը, որի կարիքն ունի»,-ասաց նախարարը։

Արձագանքելով՝ վարչապետը հավելեց․  «Պրոթեզավորման կարիք ունեցող մեր զինվորներին ապահովելու ենք ժամանակակից, բարձրորակ պրոթեզներով»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+