Այսօր տեղի կունենա Փաշինյան- Ծառուկյան հանդիպումը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հանդիպման մասին այլ մանրամասներ նա չհայտնեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ այսօր կեսօրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու են:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասին առաջիկայում հայտարարություն կլինի, որից հետո Գագիկ Ծառուկյանը կգնա ՀՀ կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը օրերս լրագրողներին տված հարզացրույցի ժամանակ հայտարարել էր, որ հանդիպելու է վարչապետ Փաշինյանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






