Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:55

Օնիկ Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել․ դատարանը որոշում է հրապարակել 

Հրապարակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի որոշումը։ 

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը որոշել է բավարարել իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ։

Իրավական ուղի հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է որոշմանը։

Նա, մասնավորապես, գրել է․

««Դատալեքս» համակարգի մասնակի խափանումը առավոտյան վերացավ, և ահա տեսնում ենք Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը (եզրափակիչ մասը՝ կից):

Չմեղանչեմ խղճիս առջև և հրապարակավ ընդունեմ, որ դատական իշխանության անկախությունը քանակական ընդարձակումից որակական ամբողջացման ենթարկված հենց նիկոլական ռեժիմի օրոք՝ «այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» տրամաբանությամբ։ Դատավորները խորապես ու, հուսով եմ, անդառնալիորեն գիտակցեցին, որ ոչ թե հերթական պետական համակարգի ներկայացուցիչ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող ու կենսագործող։ Որ իշխանության իրենց ճյուղը կոչված է հակակշռելու ու հավասարակշռելու իշխանության «քաղաքական» ճյուղերին՝ Օրենսդիրին ու Գործադիրին, և ունակ է այդ դերակատարումը կատարել պատվով ու որակով։

Ինչու՞ ստացվեց դատարանների մոտ։

Որովհետև՝ (1) ներսում կային հեղինակություններ, որոնք առաջին ու շատ ծանր հարվածներն իրենց վրա վերցրեցին ու չընկրկեցին, ու չծնկեցին, (2) 1997-ից ի վեր՝ տասնյակ մարդիկ՝ իրական բարեփոխիչներ, դասախոսներ, գիտնականներ, դատական վարչարարներ, փաստաբաններ, հենց դատավորներ, չերևացող, չփիառվող, բայց հաստատակամ ու նպատակասլաց աշխատանք էին կատարում՝ իրապես անկախ դատարաններ ունենալու համար։ Ու ահա՛ տնկված ու խնամված այգին պտուղներ է տալիս»։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ երեք հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+