Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Մամուլի տեսություն․ Աճպարարությունը՝ ԸՕ-ում, Պատրոն Դավիթի գործը կքննի պատվեր կատարող դատավորը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի կալանքի գործի քննությունը նորից հայտնվել է Մնացական Մարտիրոսյանի վարույթում։ Փաստաբանները դիմել են գրավ կիրառելու միջնորդությամբ և շատ զարմացել են, երբ իմացել են, որ իշխանությունների հայտնի պատվեր կատարող Մացոն է կրկին քննելու։ Երբ հետաքրքրվել են, թե ինչու դարձյալ նույն դատավորի մոտ, բացատրել են, որ այս գործով պետական գաղտնիք հանդիսացող նյութեր կան, իսկ նման գործեր ոչ բոլոր դատավորներն իրավունք ունեն քննելու։ Երևանում ընդամենը 2 դատավոր կարող է պետական գաղտնիքի գործ քննել՝ Մնացական Մարտիրոսյանը և Մեսրոպ Մակյանը»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առևտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել՝ փոխում են հագուստի պիտակները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ բանավոր զրուցում չեն թաքցնում առևտրականները՝ նշելով, որ այլ տարբերակ չունեն: Մինչդեռ այս տարվա հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը, այդ թվում՝ հագուստ և կոշիկ:

Չնայած արգելքին՝ տեղական շուկան շարունակում է ողողվել թուրքական ծագման կոշիկներով ու հագուստով, բայց չինական պիտակներով: Տեղեկացնենք, որ Թուրքիան իր վիճակագրության մեջ Հայաստանի հետ պաշտոնական առևտրի վիճակագրություն ցույց չի տալիս. դա կատարվում է Վրաստանի միջոցով։ Թուրքական հագուստ, կոշիկ տնտեսվարողները բերում են վրացական կամ այլ ֆիրմայի անվան տակ։ Բայց վերջերս մեր առևտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի»:

 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում թեեւ փողոցային պայքար չի ընթանում, բայց լարվածությունը չի թուլանում։ Արցախի ընդդիմադիրները նույնպես մտածում են իշխանությունների դեմ կոշտ պայքարի միջոցների գնալու եւ սինխրոնիզացված պայքար տանելու մասին՝ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմի դեմ։

Իրենք՝ Արցախում, Հայրենիքի փրկության շարժումը՝ Հայաստանում։ Որոշ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Արցախից Հայաստան մի խումբ գործիչներ են ժամանելու եւ հանդիպելու են Շարժման ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն ապագա պլաններն ու համատեղ գործողությունների ծրագիրը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները:

Այս առումով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ օրերին Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել կապ հաստատել ՌԴ նախագահի հետ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ԱԺ ընտրություններ չեն նշանակվում եւ չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրություններ:

Եթե այս փոփոխություններն ընդունվեն, ապա նույնիսկ վարչապետի հրաժարականից ու 2 շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրելուց եւ խորհրդարանը լուծարելուց հետո ընտրություններ չեն լինի, մինչեւ ռազմական դրությունը չհանվի: Իսկ ռազմական դրությունը կհանի այն ժամանակ, երբ իրեն է պետք, կամ էլ ուսապարկերի խմբակցությունը կարող է ապստամբել եւ հանուն մանդատները պահելու չհանել ռազմական դրությունը: Այսպիսով՝ «Իմ քայլն» ավելացնում է արտահերթի պահը եւս՝ հերթական աճպարարությունը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+