Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Մինչև հունիսի 1-ը պատրաստ ենք մասնակցելու արտահերթ ընտրությունների՝ ցանկացած ընտրական օրենսգրքով․ Մարուքյան

Արդեն տևական ժամանակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով «Լուսավոր Հայաստան»-ը նախապես ներկայացրած իր պահանջներից զիջումների է գնացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ եթե մինչև հունիսի 1-ը կազմակերպվեն ընտրություններ, ԼՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ վարչապետի հրաժարականի պարագայում իր վարչապետի թեկնածուն չի առաջադրի։

«Հունիսի 1-ը մեր վերջնաժամկետն է, դա է արտահերթ ընտրությունների՝ ամենաարագ կազմակերպվող ժամկետը։ Իսկ եթե արտահերթ ընտրություններն անցկացվեն աշնանը, մենք որոշում չունենք»,- ավելացրեց նա։

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ իրենք մինչև հունիսի 1-ը պատրաստ են մասնակցելու արտահերթ ընտրությունների ցանկացած ընտրական օրենսգրքով:

«Երբ դեկտեմբերին մեզ առաջարկվում էին արտահերթ ընտրություններ, դրանք պետք է անցկացվեին գործող օրենսգրքով: Հիմա կամ մենք գործող օրենսգրքով ենք գնում, կամ եթե իրենք ուզում են իրենց գրած օրենսգրքով գնալ, պետք է իրենք քվեարկեն, ընդունեն ուզած օրենքը, նոր գնան արտահերթ ընտրությունների՝ չակնկալելով, որ ընդդիմությունը կողմ քվեարկի նախագծի, որին դեմ է։ Աշխարհում չկա նման բան։ Օրենսգրքում գրել են, որ ընտրություններն ավարտվում են, առաջին տեղում հայտնված ուժը 14-օրյա ժամկետում որոշելու է, թե ում հետ է կոալիցիա կազմելու։ Այսինքն՝ մյուս ուժերը չեն կարողանում  կոալիցիա կազմել»,- վրդովվեց ԱԺ երրորդ ուժի ղեկավարը։

Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե  ԼՀԿ-ն արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկություն չունի և կգտնի բազմաթիվ պատճառներ, որ խուսափի արտահերթ ընտրություններից՝ օգտագործելով այս ժամանակահատվածը իր դիրքը կարևորելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+