Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:05

Եզակի կադրեր՝ 1921թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի կնքման պահից (տեսանյութ)

Եզակի կադրեր՝ 1921թ․ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի կնքման պահից (տեսանյութ)

Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) անցկացվել է պանելային քննարկում՝ «Ռուս-թուրքական հարաբերությունները 1921-ին կնքված Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարում» խորագրով. գրում է ermenihaber-ը:

Քննարկման ընթացքում ներկաներին ցուցադրվել է Մոսկվայի պայմանագրի կնքման օրվանից պահպանված միակ լուսանկարը։ Պահպանվել է նաև պայմանագրի կնքման պահը պատկերող երկուսուկես րոպեանոց մի տեսանյութ։

Կադրերում հնարավոր է տեսնել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մեջ զգալի դեր խաղացած Յուսուֆ Քեմալ Թենգիրշենկին, Ալի Ֆուաթ Ջեբեսոյին, Ռըզա Նուրին։ Իսկ ռուսական կողմը ներկայացնում են արտգործնախարարության ներկայացուցիչ Գեորգի Չիչերինը և Ջելալեդդին Քորքմազովը։

Մոսկվայի պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է 1921թ․ մարտի 16-ին։ Այդ պայմանագրով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի ինքնիշխանությունը քեմալականների կողմից թուրքական հռչակված բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվել է Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+