Ինչպես խոստացել էի՝ ԱԱԾ-ին կօգնեմ բացահայտել Նիկոլ Փաշինյանի պատվերով գործեր կարելու դեպքերը: Այս մասին Facebook-ի էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Նկատի ունենալով, որ իմ հավաստի տեղեկությունների համաձայն՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը չի բավարարվել միայն քննչական ծառայություններին պատվերներ իջեցնելով, այլ միջամտել է նաև դատական իշխանության գործունեությանը, ուստի ԲԴԽ աշխատակազմից պարզաբանում եմ պահանջում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին…
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Տեսանյութում երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







