ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին տեղեկանում են ԱԺ պաշտոնական կայքից։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարեւոր աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստան ապահով ու խաղաղ կյանքի հետևից էր եկել, բայց Վիգեն Էուլջեքյանի հետ գերի են ընկել եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։ Մարալ Նաջարյանը գերությունից ազատվել է մարտի 11-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






