Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:57

Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները դրոններ և ռոբոտներ են պատրաստում

Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները դրոններ և ռոբոտներ են պատրաստում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։  

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում հիմնական մասնագիտություններից մեկը մեխատրոնիկան է: Այս մասնագիտության շրջանավարտներն իրականացնում են ռոբոտատեխնիկայի, բժշկական սարքաշինության, տիեզերական օբյեկտների համար նախատեսված և ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտացված և ավտոմատ հոսքագծերի նախագծման, շահագործման, փորձարկման ու ծրագրային սպասարկման աշխատանքներ:

«Մեր հիմնական սոցիալական գործընկերները հանրապետության ճանաչված և առաջատար ընկերություններն ու ձեռնարկություններն են, որտեղ պրակտիկա են անցնում և հետագայում աշխատանքի տեղավորվում մեր ուսանողները: Օրինակ՝ «Ռոբոտաշինություն» ու «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» նոր մասնագիտացումների գծով դուալ համակարգի պիլոտային ծրագիրն իրականացրել ենք Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) հետ: Ծրագրի շրջանակում մշակել ենք ռոբոտաշինության կրթական չափորոշիչը, և ընդունելություն կիրականացնենք նաև այս մասնագիտությամբ»,- նշել է քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը։

Քոլեջի ուսանողները որպես կուրսային և դիպլոմային աշխատանքներ շատ հաճախ ներկայացնում են իրենց պատրաստած ռոբոտները: Այդ ուսանողներից մեկը «Մեխատրոնիկա» բաժնի 3-րդ կուրսի սովորող Հայկն է, որը մեծ ոգևորությամբ ներկայացնում է ուսանողների պատրաստած արտադրանքը․ «Պատրաստել ենք ռոբոտներ, որոնք կառավարում ենք հեռախոսի միջոցով: Նախագծել ենք նաև 3D պրինտեր, որը զրոյից ենք հավաքել»:

Սովորողների հաջորդ արտադրանքը պրինտերի նյութն է, որը, ըստ Հայկի, մինչև այժմ ստանում էին արտերկրից․ «Ուսանողներով և դասախոսներով ներդրում ենք արել, օգնել է նաև քոլեջը, և համատեղ ջանքերով կարողացել ենք ստեղծել մեր տեղական արտադրանքը, որը բոլորիս ոգևորել է: Ստեղծել ենք նաև մանիպուլյատոր, որն իրեր է տեղափոխում և ավտոմատ շրջանցում արգելքներ: Նախագծել ենք նաև դրոն, որը լաբորատոր տարբերակ է: Թիրախը տեսնելով՝ սարքը լազերը գցում է վրան, տալիս համապատասխան տվյալները և դրոնն ուղղում այդ ուղղությամբ»»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+