ԱԱԾ սահմանապահ զորքերը Սյունիքում իրենց խնդիրները լուծում են առկա և՛ մարդկային, և՛ նյութական ռեսուրսների սահմաններում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանային խնդիրներին։
«Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ մենք ունենք չլուծվող խնդիրներ», — հավելեց նա։
Պատասխանելով ֆեյք Գագիկ Սողոմոնյանի էջի բացահայտման մասին հարցին, նա նշեց, որ քննությունը ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ էջն էլ մի քանի մարդ է կառավարում։
Իսկ հարցին, թե ինչ առաջընթաց կա «Բոինգի» վերադարձման հետ կապված, նա ասաց, որ իրանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները, իսկ ինքնաթիռը դեռ չի վերադարձվել Հայաստան, որովհետև տեխնիկական խնդիրներ կան։
Ի դեպ, լրագրողնները ԱԱԾ տնօրենի տեղակալից հետաքրքվեցին՝ հե՞շտ է արդյոք աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչին ի պատասխան վերջինս ասաց՝ «Իսկ ինչո՞ւ պիտի բարդ լինի»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






