ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր Facebook-ի էջում գրել է․
«Մարդը ինչքան լկտի պետք է լինի, որ ամենավերջին վախկոտի նման 1998թ մի հատ «փըղկ»-ից փախչի պատասխանատվությունից, 2013թ նախագահական ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ հայտարարի, որ ինքը արդեն 68 տարեկան է, և, ընդհանրապես, պատասխանատվության ամենամեծ մասնաբաժինը ունենա երկրում արձանագրված բոլոր բացասական իրողություններում, ու, երբ նկատվում են քաղաքական կայունությանը միտված դրսևորումներ, ցինիկաբար հանդես գա նման առաջարկությամբ:
Հ․ Գ
Խոսքս վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա վերջին մտքերին` քաղաքական ճգնաժամի «հաղթահարելուն միտված»։
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահը օրերս անդրադարձել էր երկրում առկա ճգնաժամին՝ ներկայացնելով նաև ստեղծված իրավիճակից ելքերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






