Վերջին շրջանում ՄԻՊ-ի շուրջ որոշակի զարգացումներ են տեղի ունենում: ՄԻՊ Արման Թաթոյանը որոշ խնդիրների մասին բարձրաձայնել է թե՛ իր ասուլիսի ժամանակ, թե՛ առանձին հրապարակումներով:
Խոսքը, մասնավորապես, ՄԻՊ-ին ՀՀ կառավարության նիստերին չհրավիրելու, ինչպես նաև ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու ցանկության մասին է:
ՄԻՊ-ի շուրջ զարգացումներին արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Նա իր Tweeter-ի էջում գրել է. «Թաթոյանն առաջնակարգ օմբուդսման է»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







