Անդորրայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մարտի 12-ին հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի նախագահ Ռոսեր Սունյե Պասկուետի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կարևորել հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






