Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Քաղաքական հակառակորդները վերածվել են «պատերազմող կողմերի». «Ժողովրդավարական համախմբում»

Քաղաքական հակառակորդները վերածվել են «պատերազմող կողմերի». «Ժողովրդավարական համախմբում»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ներքաղաքական իրադրության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է. 

««Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված բարդագույն ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև արտաքին թշնամիների կողմից ուղղակի սպառնալիքների առկայությունը, փաստում է, որ՝

իշխանությունը, կորցնելով Արցախի գերակշիռ մասը, տապալվելով հնարավոր բոլոր հարթություններում, ունենալով «պահպանել իշխանությունը ամեն գնով» առաջնահերթությունը և պատրաստ չլինելով փոխզիջումների՝ պետության անվտանգության երաշխավորից վերածվել է պետության անվտանգության սպառնալիքի,

արտախորհրդարանական ընդդիմությունը, չկարողանալով գեներացնել հանրային բավարար աջակցություն, միևնույն ժամանակ, պատրաստ չլինելով փոխզիջումների և առաջնորդվելով «ամեն գնով իշխանություն ունենալու» առաջնահերթությամբ՝ քաղաքական գործընթացները տարել է փակուղի:

Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Այս ամենի հետևանքով քաղաքական հակառակորդները վերածվել են «պատերազմող կողմերի»։

Ստեղծված իրավիճակն առավել խորացնում է քաղաքական ճգնաժամն ու անորոշությունները, մեծացնում քաղաքացիական բախումների հավանականությունը, իսկ հետագայում հակասահմանադրական քայլերը դարձնելով անխուսափելի։ Այսպիսով, հաշվի առնելով թշնամական պետությունների կողմից առկա մարտահրավերները, պետական ինստիտուտների օրեցօր քայքայումն ու խորացող բազմամակարդակ ճգնաժամը՝ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ ձևավորել նվազագույն փոխզիջումային օրակարգ արտահերթ ընտրության ժամկետի սահմանման շուրջ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+