«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Շախտյորի» դեմ խաղում (3-0) վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին կեսի վերջում, գրում է armsport-ը։
Մխիթարյանի մոտ սրունքի մկանային վնասվածք էր, սակայն այն կարող է սպասվածից լուրջ լինել։ Corriere dello Sport-ը գրում է, որ երեկ երեկոյան Մխիթարյանը «Ռոմայի» մարզաբազայում տեղաշարժվել է հենակների օգնությամբ։
Այսօր ու վաղը հայ կիսապաշտպանը մանրակրկիտ բուժզզնում կանցնի վնասվածքի լրջության աստիճանը հասկանալու համար։ Առաջին տպավորությունը դրական չէ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը դաշտ կարող է վերադառնալ միայն ապրիլի սկզբին՝ միջազգային դադարից հետո։
Սա նշանակում է, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի և Ռումինիայի հետ, որոնք կայանալու են մարտի վերջին։ Սա Մխիթարյանի առաջին վնասվածքը չէ ընթացիկ մրցաշրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







