Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանն այցելեց «Շեյխ Զայեդ» մզկիթ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել էր ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






