Մինչև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ վարչապետին և քաղաքական ուժերին ուղղված հանդիպման կոչը՝ Նիկոլ Փաշինյանը ևս առաջարկել էր ընդդիմությանը բանակցություններ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Ըստ իշխանական պատգամավորի՝ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությունը մեղմելու համար չի կարող միայն իշխանությունը քայլեր ձեռնարկել։ Քայլեր պետք է ձեռնարկեն առաջին հերթին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։
Հրաչյա Հակոբյանի խոսքով, եթե խորհրդարանական ուժերը ցանկություն ունեն լարվածությունը մեղմելու, պետք է ընդառաջ գնան և իրենց պահանջները մի կողմ դնեն։
Նա անդրադարձել է նաև ԳՇ պետի հետ կապված զարգացումներին։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






