Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Մամուլի տեսություն. Ծառուկյանը վերջնաժամկետ է տվել Փաշինյանին, երբվանի՞ց կգործի Ստեփանակերտի օդանավակայանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև քաղաքական ուժերը վաղը հանդիպելու են ՀՀ նախագահին` հստակեցնելու, թե երբ է ցրվելու գործող խորհրդարանը, եւ երբ են լինելու ԱԺ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ջանում են օր առաջ անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք կտրուկ մերժելի են ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

Իհարկե, պատգամավորները խոստացել էին լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը, քանի որ նրանք են անմիջական առնչվելու նախատեսվող փոփոխություններին, սակայն, այնուամենայնիվ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի քննարկվի։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում»:

«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյա­կում Ստեփանակերտի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը: Ռուսաստա­նի Դաշնության ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնա­թիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար»: Նման հրապարակմամբ դեռևս անցած նոյեմբերին հանգես եկավ «Ռիա նովոստին»՝ հղում անելով տեղական վարչա­կազմի աղբյուրին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել։ Խոսքը ՀՅԴ-ի, «Արդարության», ԱԺԿ-ի մասին է։

«Մենք տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանը չի կատարում իր խոստումները, որոնք ներկայացրեց դեկտեմբերին իր ուղերձում։ Նա ասում էր, որ երկրի համար բոլոր կարեւոր հարցերը որոշվելու են ԱԽ նիստում, սակայն տեսանք, որ գրչի մի հարվածով նա որոշեց, որ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը Արցախում ՏԻՄ ընտրություններ չեն լինելու։ Դա շատ կարեւոր որոշում է, որը նաեւ հնարավորություն է տալիս ապահովագրել իրեն, որ առնվազն մեկ տարի արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու»,- մեզ ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+