Արցախում արված լուսանկարների «Կորսված դրախտ» ֆոտոշարքն առաջադրվել է հեղինակավոր միջազգային World Press Photo ֆոտոմրցույթին։ Նշենք, որ լուսանկարներն արվել են 44-օրյա պատերազմի օրերին։
Լուսանկարների հեղինակը РИА Новости-իի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովն է։
Լուսանկարներում արցախցիների պատմություններն են, որոնց կյանք ներխուժեց պատերազմը։
Ուխտասար գյուղի բնակիչ Անուշավանը կանգնած է իր սեփական տան նռան այգում։ Նրա ձեռքում հին Կալաշնիկովի ինքնաձիգ է, որը պահպանվել է դեռ առաջին արցախյան պատերազմից։

Ազատ Գևորգյանն ու նրա կինը՝ Անահիտը, լքում են Բերձորի իրենց տունը։

Մուրադ Մարգարյանն ու նրա որդի Վահագը դուրս են բերում տնից իրերը Լաչինը լքելուց առաջ։

Ղարաբաղի բնակիչներից ոմանք, լքելով տները, իրենց հետ տանում էին հարազատների մասունքները՝ Հայաստանում վերահուղարկավորելու նպատակով։

Հասմիկ Աբովյանը՝ Ներքին Սուս գյուղից, լալիս է իր տան շեմին։

Թաղավարդ գյուղի բնակիչներն են։ Գյուղը հրադադարից հետո կիսվեց Արցախի և Ադրբեջանի միջև։

Արեգը՝ Կարեքաղ գյուղից, նստած է իր այրվող տան մոտ։ Արցախի որոշ բնակիչներ, հեռանալով, հրկիզում էին իրենց տները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







