Խաչատուրյան քույրերի գործը կարող է վերանայվել։ Այս մասին հայտարարել է փաստաբան Վլադիմիր Նեուպոկոևը։
Վկայակոչելով փաստաբանին՝ РИА Новости-ն հայտնում է, որ գործը վերանայելու հիմք կարող են հանդիսանալ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու հարուցված քրեական գործերը։
Մահացած Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել սեռական բնույթի բռնի գործողությունների, ինչպես նաև խոշտանգման հատկանիշներով։ Ավելի վաղ Միխայիլ Խաչատուրյանի բարեկամները հանդես էին եկել նրա դեմ քրեական գործ հարուցելու նախաձեռնությամբ՝ հուսալով, որ դա կօգնի հերքել մահացածի դեմ մեղադրանքները։
Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսին Մոսկվայի Ալտուֆևսկի խճուղու տան միջբնակարանային սրահում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են զոհվածի դուստրերը՝ 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և նրանց կրտսեր 17-ամյա քույրը։ Մեկ տարի անց գործի քննությունն ավարտվել է։ Քույրերին մեղադրանք են առաջադրել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սպանության հիմքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







