Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Օնիկ Գասպարյանը թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․

«Այժմ էլ տեսնում եմ, թե ինչպես են որոշ քաղաքական շրջանակներ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հնչեցնում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հասցեին, թե իբր նա դրսևորել է անսկզբունքայնություն՝ հեռանալով շտաբի պետի պաշտոնից։  

Մինչդեռ Օնիկ Գասպարյանն այնքան ուժեղ պետական մտածողություն կրող անձ է, որ ունենալով բանակի գեներալիտետի հսկա մասի աջակցությունը, միևնույն է, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ։

Եվ սա է, որ տարբերում է պետական մտածողության տեր գործչին շարքային քաղաքական գործչից, ինչը, իհարկե, հասու չէ նրանց, ում ջրաղացին ջուր չլցրեց գեներալը՝ իր ու Զինված ուժերի պահանջներն ու այս իրավիճակից դուրս գալու գործընթացն այլ հարթություն տեղափոխելով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԶՈւ Գլխավոր Շտաբը հայտարարել էր Կառավարության ու վարչապետի հրաժարականը պահանջելու մասին։ Նշենք, որ երեկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվեց ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+