Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:13

Յոթ օրում կարող ենք ունենալ կորոնավիրուսային լրացուցիչ 3700 դեպք․ Ռոմելլա Աբովյան

Յոթ օրում կարող ենք ունենալ կորոնավիրուսային լրացուցիչ 3700 դեպք․ Ռոմելլա Աբովյան

Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատվում է խիստ լարված։ Տասնչորս օրվա կտրվածքով կա 91 տոկոսից ավել դեպքայնության աճ։ Եթե մոտակա 7 օրերի ընթացքում որևէ միջոցառում չձեռնարկվի, և չբարձրացնենք զգոնությունը՝ անվտանգության կանոնների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ նոր 3700 դեպք։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Մանկապատանեկան տարիքային խմբի երեխաների շրջանում ևս ունենք դեպքերի կտրուկ աճ։ Օրինակ՝ 3-5 տարեկան երեխաների շրջանում դեպքայնությունն աճել է 1,17 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1,42 անգամ, իսկ 6-8 տարեկանների շրջանում՝ 3,3 անգամ»,- ասաց Աբովյանը։

Նա նաև ընդգծեց, որ ազատ մահճակալների թիվը բավականին սուղ է։ Հիվանդանոցներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ 

Մասնագետը հիշեցրեց նաև կանխարգելիչ միջոցառումների մասին․ դրանք անփոփոխ են՝ դիմակների կրում, ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորություն՝ առնվազն 1,5 մետր։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+