«Լուսավոր Հայաստան»-ն իշխանության հետ հուշագիր չի կնքի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ այս փուլում ԼՀԿ-ի ներկայացրած առաջարկն այլևս ուժի մեջ չէ, քանի որ իրենց նախապայմանն իշխանությունը չի ընդունել, հետևաբար, չկա նաև հուշագիր։ Մարուքյանը նշեց, որ արտահերթ ընտրություններն իրենց օրակարգում են:
Խորհրդարանական ուժի ղեկավարը նաև ասաց, որ իրենք շարունակելու են ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումներ փնտրել։
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է երկիրը ցնցումներից դուրս հանելու համար անհապաղ դադարեցնել երկրում ստեղծված այս խառնաշփոթը, հետ կանչել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ցրել խորհրդարանը և օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել։ Նա այս առաջարկով հանդիպել է ՀՀ վարչապետի հետ, սակայն, համաձայնության չեն եկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






