Ուրախությամբ հայտնում եմ, որ Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի նախագիծն արժանացավ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այս մասին հայտնել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Երևանի շախմատի ֆեդերացիայի սույն նախաձեռնությունը լուրջ առաջընթաց է խոստանում իմաստուն խաղում մեր շարունակական հաջողությունների ապահովման և պրոֆեսիոնալ ուսուցման գործում: Մարտի 16-ին Երևանի ավագանու հերթական նիստում մարզադպրոցի նախագիծը կլինի օրակարգային:
Շախմատի զարգացման և նոր մակարդակի փոխադրման մեր աշխատանքներում, վստահ եմ, այս մարզադպրոցը շրջադարձային նշանակություն է ունենալու»,- գրել է Հայրապետյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







