Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Մամուլի տեսություն․ Ի՞նչ է իրականում կատարվում Տավուշում, Միքայելյանը գնացել է քաղաքապետարան՝ «հաշիվ պահանջելու»

«Իրավունք» թերթը գրում է. «Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում շարունակում է իրա­վիճակը լարված մնալ: Թեպետ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Տավուշի գյուղերում ռուս խաղաղապահները և ադրբեջանցիները սահմանի երկայն­քով չափագրումներ են անում, բայց, միևնույնն է, սա չի փարատում տավուշցիների մտահոգությունը: Խնդիրն այն է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել է, թե Հա­յաստանի սահմանը ինչպես նախկի­նում, այնպես էլ հիմա Զինված ուժերի և սահմանապահների կողմից լի­արժեք պաշտպանվում է: Բայց ո՞րն է Հայաստանի սահմանը, ըստ փաշինյանական մարզպետի, թերևս սա հարցե­րի հարցն է:
Տեղացիներն անհանգս­տացած են, որ սեղանին է դրվելու անկլավները հանձնելու հարցը, իսկ պաշտոնատար անձինք էլ ներկայացնելու են, թե դրանք Հայաստանի Հանրապետությանը չէին և էլի վկայակոչելու են ինչ-ինչ քարտեզներ»: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: Նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա: Որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաեւ Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաեւ վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլեւ Թուրքիայից»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է վերացնել Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Երեկ կառավարությունը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ սույն օրենքի 48.1 հոդվածի համաձայն՝ Երեւանի գլխավոր ճարտարապետին նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը: Նույն նախագծով առաջարկվում է ավելացնել քաղաքապետի տեղակալի եւս մեկ հաստիք, որը կիրականացնի այդ աշխատանքները»:

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր: Նրանց միջեւ զրույցը բավականին սուր բնույթ է ունեցել, ասում են` Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ տալ»: 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը՝ չդիմել ՍԴ, երեկ շիկացրեց իրավիճակը, եւ Բաղրամյան պողոտայում գտնվող ընդդիմությունը որոշեց շրջափակել Ազգային ժողովը՝ որպես հակազգային ու հակապետական կառույց, ու թույլ չտալ, որ պատգամավորները մտնեն խորհրդարան, շարունակեն իրենց գործունեությունը։ Հաշված րոպեների ընթացքում ահռելի քանակությամբ ոստիկաններ բերվեցին Բաղրամյան պողոտա եւ Դեմիրճյան փողոց։

Իշխան Սաղաթելյանն արձանագրեց․ «Մեր երկրում նախագահի գիտությամբ եւ մասնակցությամբ՝ հերթական անգամ տապալվել է սահմանադրական կարգը։ Եթե որեւէ ինստիտուտ չի պաշտպանում սահմանադրական կարգը, մենք պատրաստ ենք պայքարելու եւ պաշտպանելու, դա մեր բնական իրավունքն է»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+