ՀՀ ընդդիմությունը նախատեսում է հանրահավաք անցկացնել վաղը՝ ժամը 16: 00-ին. այս մասին ասաց «Հայրենիքի փրկություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև կոչ արեց քաղաքացիներին վաղն առավոտյան միանալ ընդդիմության հանրահավաքին Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ, ընդդիմության տեղեկություններով, արդեն մի քանի ժամ է, ինչ հանրապետության մարզերի ոստիկանական ուժերը կենտրոնում են Երևանում: Նա հայտարարեց, որ հնարավոր սադրանքների դեպքում ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ ոստիկանպետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






