Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դոհայում վաղը կհանդիպի Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին այսօր հայտարարել է ռուսական պատվիրակությունը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումը կկայանա Լավրովի՝ Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակներում:
Քաթարում Լավրովին կընդունի Էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին, նաև բանակցություններ կվարի արտգործնախարար Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանիի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







