Արցախցիների սոցիալ տնտեսական խնդիրների լուծումը Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կփոխանցի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







