Այսօր Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մեկնարկից առաջ ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե ընդդիմության պատճառով գերիներին վերադարձնելու հարցը տապալվում է։
«Այդպես տապալվեց պատերամզը․․․ տապալվում է գերիների հարցը»,-հեգնեց Վազգեն Մանուկյանն ու խնդրեց լրագրողներին իշխանության ներկայացուցիչների ամեն մի հայտարարության մասով իրենից մեկնաբանություն չխնդրել։
«Լավ, նրանք հիմար են, ինչ ասես՝ ասում են, բայց դուք թղթակից ու զարգացած մարդ եք։ Բերեք մի փաստարկ, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներին բերելուն։ Մինչև հիմա այնքան հիմարություններ են ասել, բոլոր հիմարությունների մասին ինձ մի հարցրեք»,-ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ նախագահի սպասվելիք որոշմանը՝ կապված ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշման ուժի մեջ մտնելու հնարավորության հետ՝ նա շեշտեց․
«Այսօր կարևոր է՝ կբողոքարկի, թե ոչ, և դրանից հետո ինչ կանի Նիկոլ Փաշինյանը։ Ամեն դեպքում, մի բան պարզ է՝ բանակը չի նահանջելու, սա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չէ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






