«Արտահերթ ընտրություններ» օրակարգը սպասարկող ուժերը իրականում շարունակում են կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները դավաճան իշխանությունների նկատմամբ և սպասարկել անձամբ Նիկոլի շահերը։ Այս մաիսն իր Facebook-յան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Պատկերացրեցիք, չէ՞, «ընտրություններ՝ հենց հիմա» սկզբունքով իրավիճակը այսօրվա Հայաստանում։ Երկրում, որտեղ իշխանությունը պատերազմ կեղծեց։ Հանրահավաք կեղծեց։ «Հեղափոխություն» կեղծեց։ Որ արյունահոսում է ամեն օր։ Ամեն օր տարածք, մարդ ու փող է կորցնում։ Ամեն օր արտաքին վտանգի տակ է։ Ամեն օր նսեմացվում ու ստորացվում է աշխարհում։ Ամեն օր խորանում է բևեռվածությունն։ Այս իրավիճակում ընտրությունը որպես գերնպատակ ձեռնտու է միայն նրանց, որոնք պաշտոն են ուզում, ոչ թե կայունություն։ Որոնք ուզում են լեգիտիմացնել դավաճանությունը, ոչ թե արդարության հասնել։
Մենք ասում ենք. հիվանդը մեռնում է, ոմանք մեզ հետ գլխավոր բժիշկի պաշտոնի կռիվ են անում։
2.5 տարի արցախյան հարցում դավաճան իշխանությունների կողքին անվերապահորեն կանգնած ուժերը ունեն պատասխանատվության իրենց բաժինն այսօրվա աղետի համար»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ևս իր ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության» ղեկավար Էդմոն Մարուքյանը վերահաստատել էր իրենց ուժի այն համոզմունքը, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ընտրություններն են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






