Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:42

Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության մասին փաստագրական ֆիլմ

Համացանցում հրապարակվել է Գանձակի հայերի ջարդերի և ինքնապաշտպանության մասին փաստագրական ֆիլմ

Գանձակի հայերի ջարդերից և ինքնապաշտպանությունից 33 տարի անց համացանցում հրապարակվել է այդ իրադարձությունների մասին պատմող կարճ փաստագրական ֆիլմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ ժամանակ Ադրբեջանի ԽՍՀ կազմում գտնվող Կիրովաբադի (Գանձակ) իրադարձությունների վերաբերյալ ներկայացվել են ինչպես արխիվային տեսանյութեր և ձայնագրություններ, այնպես էլ՝ ականատեսների վկայություններ: Աշխատանքները տարվել են 2019-2021 թթ.:

Դեպքերի մասին պատմում են Գանձակի հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից Գրիշա Օգանեզովը և «Գանձակ» ինքնապաշտպանական կոմիտեի հիմնադիր-անդամներից Ջուլիետա Վերդյան-Երեմյանցը:

Ֆիլմի սկզբում ներկայացվում է արխիվային ձայնագրություն, որտեղ ջարդերի օրերին հայկական ինքնապաշտպանական մարմնի կողմից Գանձակի հայկական թաղամասում ձերբակալված ադրբեջանցի ջարդարարներից մեկը պատմում է, թե ինչպես են իրենց «աշխատանքները» համակարգել Կիրովաբադի ագրարային համալսարանի ադրբեջանցի դասախոսները, ինչպես են իրենց քայլերին օժանդակել ադրբեջանցի ոստիկանները և այլն:

 Առկա են նաև ռուսերեն և անգլերեն ենթագրերով տարբերակները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+