Հայստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնեց հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ Այս մասին հայտնել է ՀՖԿՍՊԻ էջը:
Լևոն Արոնյանը՝ ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս 2020 թվականին, սակայն Covid-19-ով պայմանավորված՝ պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը այլևս Շախմատի Հայաստանի հավաքականում չէ, նա տեղափոխվում է ԱՄՆ և այսուհետ կխաղա այդ երկրի դրոշի տակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







