Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Էդմոն Մարուքյանը քաղաքական ուժերին կոչ է անում միանալ իր առաջարկին

Էդմոն Մարուքյանը քաղաքական ուժերին կոչ է անում միանալ իր առաջարկին

«Լուսավոր Հայաստանը» շարունակելու է երկիրը ստեղծված քաղաքական ճգնաժամից հանելու լուծումներ փնտրել։ Այս մասին խորհրդրանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա ևս մեկ անգամ իր կարծիքը պնդեց, որ ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են և քաղաքական ուժերին էլ կոչ արեց միանալ իր առաջարկին։ Մարուքյանն ականկալում է, որ այդ հայտարարությանն այլ ուժեր ևս կմիանան։

«Առանց մեզ ոչ ոք չի կարող արտահերթ ընտրության համաձայնության գալ, մենք էլ առանց մյուսների չենք կարող դա անել։ Դա մի պրոցես է, որտեղ պետք են համաձայնություններ և զիջումներ բոլոր կողմերից։ Միակ ճանապարհը այս իրավիճակից դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Մենք լուծում ենք առաջարկել։ Բոլորի հետ պատրաստ ենք քննարկել այդ լուծումները։ Ես պատարստ եմ ամեն ինչ անել, որ մենք այս վիճակից դուրս գանք»,- ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն իրենց համար օրակարգից դուրս չի գալու, անգամ եթե «Բարգավաճ Հայաստանը» մերժի արտահերթ ընտրության գնալու առաջարկը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԼՀԿ ղեկավարը հանդիպել են, բայց համաձայնության չեն եկել։ Մարուքյանն առաջարկում է բանակին հանգիստ թողնել, լուծարել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ՝ ստորագրելով համապատասխան հուշագիր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+