ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղյակ չէ Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ վարչապետի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին հարցը ԲՀԿ քաղաքական խորհրդում դեռևս չի քննարկվել։ Երբ քննարկվի, որոշման մասին կտեղեկացնեն:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին մտադիր է հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ։ Վարչապետը հրավերն արդեն ուղարկել է։
Ի դեպ, հավելենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, թե վարչապետն առաջարկել է հանդիպել։
Նշենք, որ այս պահին Էդմոն Մարուքյանը կառավարությունում է՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






