Մենք պարտվեցինք, որովհետև պատրաստ չէինք պատերազմին: Ջաբրայիլում ամենադաժան մարտերն են եղել, համապատասխան խրամատ չի եղել, համապատասխան կահավորում չի եղել, համապատասխան տեխնիկա, սնարյադ չի եղել, հեռահար հռթիրային համակարգեր ևս չեն եղել։ Ես շատ բաներ եմ տեսել, ահավոր բաներ եմ տեսել, բայց ես չեմ ուզում խորանալ։
Այս մասին Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Բայց հետագայում ես կխոսեմ»,-շեշտեց նա։
Խոսելով 2020թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմի վերսկսման ու ընթացքի մասին՝ նա նշեց․ «Ինձ հինգ օր չեն թողել դուրս գալ սահման, բայց չգիտեմ՝ ինչու»։
Սասուն Միքայելյանը նշել է, որ իր համար մինչ օրս անհասկանալի են մնում այն պատճառները, թե ինչու ՊՆ-ն մինչև հոկտեմբերի 1-ը թույլ չի տվել ԵԿՄ ջոկատներ ուղարկել ռազմաճակատ:
Անդրադառնալով պատերազմին անպատրաստ լինելու մասին հարցին՝ նա հավելեց․
«Ինչո ՞վ է մեր բանակը պատրաստվել պատերազմին։ Եթե Ադրբեջանը 7, 8, 10 միլիարդի զենք զինամթերք է առել էս տարիների ընթացքում, բա մենք չպիտի՞ կարողանայինք գոնե կիսով չափ դիմագրավել այդ մարտահրավերներին, ժամանակակից զինտեխիկա ունենայինք։ Պատրաստվելը ո՞րն ա, ինչո՞վ ա պատրաստվել։ Հա՝ էս երկու տարվա մեջ ինչ-որ փոփոխություն եղել է բանակում, բայց պիտի սպայական կազմը, զինվորականները խորհուրդներ տային, թե ինչ պիտի գնվի էս 2 տարվա մեջ՝ պատերազմին դիմակայելու համար»:
Դիտարկմանը՝ մեր բանակը չի զարգացել, չի դարձել 21-րդ դարի բանակ՝ նա պատասխանեց. «Չէ, էդ ի՞նչ ես խոսում․ եթե տենց բանակ լիներ, իրանք ո՞նց կարային մեզ սենց հաղթեինք։ Մեզ մասամբ օգնել է Ռուսաստանը, մասամբ, պարզ պիտի խոսենք արդեն: Եթե զուգահեռներ ես անցկացնում 1920 թվականի ու 2020 թվականի միջև, ոնց որ նույն կարգավիճակում լինենք»:
Դիտարկմանը, թե 30 տարի մենք բանակ չենք սարքել, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Այ ցավդ տանեմ, որ բանակ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք, էդ միլիարդները պիտի դրվեր բանակի վրա: Մեր զինվորը էս պատերազմին գնում էր առանց որևէ կահավորանքի, կասկի, զրահաբաճկոնի»,- հավելեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






