Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

Առաջին հերթին մենք ենք շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի․ փոխվարչապետ

Երկրում ներքաղաքական ճգնաժամ առկա է, և դրա լուծման համար մենք հայտարարել ենք՝ պատրաստ ենք լինել բավական ճկուն։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմանը, որ երկրում ճգնաժամ է, և ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը այս ճգնաժամից դուրս գալու համար։

«Առաջարկել էինք կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրան զուգահեռ առաջարկել ենք նաև քննարկել սահմանադրական բարեփոխումների հարցը և կիսանախագահական կառավարման համակարգին վերադարձի հարցը։ Պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու», — ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը վստահեցրեց, որ առաջին հերթին իրենք են շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի։ Նա ընդգծեց, որ պատրաստ են նախաձեռնելու քննարկումներ, որոնք կհանգուցալուծեն ներքաղաքական ճգնաժամը։

Բացի այս, փոխվարչապետը նշեց, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդանական ընդդիմության կողմից, նոր ճգնաժամերի ականներ են պարունակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+