ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Արմեն Հայկյանցի թեկնածությունը:
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրվել էին Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:
Սակայն, թեկնածուներից Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։
Վերջինս Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր է։
Հետպատերազմական շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, Սամվել Գրիգորյանն անհրաժետ է համարում այսօր քան երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել դատարանի բնականոն աշխատանքը։ Այդ իսկ պատճառով նա չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատարավորի թափուր պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






