Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:19

ԱՄՆ-ում քննարկվում է համավարակի պայմաններում հատկացումների նոր` 6-րդ փաթեթը

ԱՄՆ-ում քննարկվում է համավարակի պայմաններում հատկացումների նոր` 6-րդ փաթեթը

ԱՄՆ-ում սկսել է անկում ապրել քովիդ 19 հիվանդության տարածման արագությունը: Կառավարությունն էլ տվել է երրորդ պատվաստանյութը կիրառելու արտոնագիր: Սակայն տնտեսական անկումը շարունակվում է: Նախագահ Ջո Բայդենի ներկայացրած 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի տնտեսությունն աջակցելու ծրագիրը նպատակ ունի օգնել գործազուրկ անձանց, դպրոցական համակարգին ու վնասներ կրող բիզնեսներին. հաղորդում է VOA-ն:

Նախագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունվել է միայն դեմոկրատների աջակցությունը ստանալու արդյունքում: Հիմա այն հանձնվելու է հարյուր օրենսդիրներ ընդգրկող Սենատին, որն այս անգամ հավասարապես է բաժանված հանրապետականների ու դեմոկրատների միջև:

Հիշեցնենք, որ ձայների հավասարության դեպքում վերջնական խոսքը կախված կլինի երկրի դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսից:

Յուրաքանչյուր ամերիկացու 1400-ական դոլար հատկացնելու մասին այս նախագիծն ընդունվելու համար որևէ դեմոկրատ դեմ չպետք է քվեարկի: Սակայն չի կարելի ասել, որ նրանք Սենատում համախմբված են այս հարցի շուրջ: Նրանցից ոմանք պահանջում են, որ այդ նախագծի մեջ մտնի նաև նվազագույն աշխատավարձր ժամում 15 դոլարի բարձրացնելու մասին կետ:

Դեմոկրատ ու հանրապետական սենատորներից ոմանք էլ, ասում են, թե դրա փոխարեն կարելի է բարձրացնել այն հաստատություններից գանձվող հարկերի ծավալը, որոնք հրաժարվում են բարձրացնել աշխատավարձը:

Դեմոկրատների ղեկավարները ցանկանում են, որ նախագիծն օրենքի վերածվի մինչև մարտի 14-ը, երբ ավարտվում է գործազրկության համար տրվող նպաստների ժամկետը: Եթե փաթեթը հաստատվի, այն կդառնա համավարակի պայմաններում դաշնային կառավարության կողմից հատկացումների վեցերորդ փաթեթը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+