Հայրենիքի փրկության շարժումն անդրադարձել է այսօր նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությանը։ Նշենք, որ ըստ հայտարարության՝ նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հրամանագրի նախագիծը և դիմելու է ՍԴ։
««Հայրենիքի փրկության շարժումը» խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:
Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:
Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,-ասված է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






