Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Առաջին ալիքի եթերում խոսել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ օրերս արված հայտարարությանը։
Արթուր Վանեցյանը հայտարարել էր․ «Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանությունները ինձ տան որևէ կարգավիճակ՝ գերիների և անհետ կորածների հարցով զբաղվելու համար, նրանք ուղղակի ապաշնորհ են և չեն կարող լուծել այդ հարցը, իսկ այն գերիները, որոնք բերվել են, Ռուսաստանի շնորհիվ է եղել»։
Անդրադառնալով հարցին՝ ինչու Ա․ Վանեցյանին չեք առաջարկում իշխանության մաս կազմել, չէ՞ որ գերիների վերադարձն արժե դրան, Ավինյանը պատասխանել է․
«Ես պարոն Վանեցյանին անպայման կհրավիրեմ և կփորձեմ հասկանալ, թե ինչպես է պատկերացնում այդ գործընթացը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






