Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:50

Ցավալի էր ինձ համար. Մխիթար Հայրապետյանը՝ Լևոն Արոնյանի հայտարարության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շախմատիստ Լևոն Արոյանը հեռանում է Հայաստանից ու նաև այսուհետ ներկայացնելու է ԱՄՆ-ն: 

Լրագրողների հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Արոնյանի որոշմանը: Նա, մասնավորապես, նշել է. 

«Ցավալի հայտարարություն է ինձ համար: Բայց ասեմ, որ այնտեղ նաև որոշակի անձնական հայտարարություններ են հնչել, որը ենթադրում եմ, որ հասցեագրված են եղել նաև ինձ: Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ մեծ ավանդ ունի Լևոն Արոնյանը շախմատում, և նա Հայաստանը աշխարհին է ներկայացել որպես շախմատային տերություն, կարծում եմ՝ հանրությանն անգամ սխալ և սուտ տեղեկատվություն տրամադրելու իրավունքը  Լևոն Արոնյանն ունի: Հաշվի առնելով իր ավանդը, իր վաստակը, որևէ պարագայում նույն ձևաչափով չեմ պատրաստվում պատասխանել»:

Իսկ թե ինչն է եղել լեգենդար գրոսմայստերի հայտարարության մեջ եղել սխալ և սուտ՝ Մխիթար Հայրապետյանը նշեց. «Այն, որ 2018-ից հետո շախմատը անտեսվել է, քանդվել են այն ավանդույթները, որոնք ձևավորված են եղել նախկինում: Խոսք եղավ նաև դպրոցների փակման մասին: Պետք է ասեմ, որ Շախմատի ֆեդերացիայի՝ ամիսներ շարունակ տևած, շարունակվող քայլերի, պրոֆեսիոնալ աշխատանքի՝ առաջիկայում կբացվի Շախմատի վարպետների բարձրագույն դպրոց: Մեր լեգենդար շախմատիստը նշում էր, որ վերաբերմունքը շախմատի ու շախմատիստների նկատմամբ էականորեն տարբերվել է: Այո, իսկապես տարբերվել է, 2019-ից հետո շախմատը հավասարեցվել է օլիմպիական մարզաձևերին՝ պարգևավճարների, լրավճարների իմաստով: Անգամ Լևոնի հարսանիքի քավորը, որ ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահն էր ու ցայսօր շարունակում է մնալ այդ պաշտոնին, իր օրոք անգամ այդպիսի հարցերը չեն լուծվել»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+