Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:20

Միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձ. Արսեն Բաբայան

Միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձ. Արսեն Բաբայան

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեջ միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի իշխանությունները տեսան ռազմական հեղաշրջման փորձ: Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«Բանակը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, նրա գործողությունները թելադրված են նրանով, որ դավաճանական իշխանությունների գործողությունների արդյունքում երկրի անվտանգությունը սպառնալիքի տակ էր»,- ընդգծեց Բաբայանը:

Նա համոզմունք հայտնեց, որ շուտով ուժային կառույցների մնացած մասը՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Դատախազությունը, կմիանան Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝  պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը:

Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ և Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկ ներկայացրեց, սակայն ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել այն: 

Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարեց, որ Անկարան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+